«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ Վյաչեսլավ Աֆյանը զինվորական ծառայության ընթացքում կխաղա ԲԿՄԱ-ում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Վյաչեսլավը «Փյունիկի» ակադեմիան համալրել է 10 տարեկանում: Աֆյանը «Փյունիկ 2005»-ի հետ 2017/18 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթի հաղթող։ 18-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Առաջին խմբում սկսել է հանդես գալ 2020/21 մրցաշրջանից:
Ակադեմիայում խաղալու ժամանակ Աֆյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 17, 18 և 19 տարեկանների հավաքական: Վերջերս Եվրոպայի տարիքային ընտրական փուլում Աֆյանը գոլի հեղինակ դարձավ Ֆարերյան կղզիների հետ խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Վյաչեսլավը թիմի անհասելի առաջատարն էր. 15 խաղից հետո Աֆյանը դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































