Ինտերի մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայի 16-րդ տուրում Լացիոյի հետ հաղթական խաղի մասին (2:0).
«Հաճելի էր դիտել թիմի ելույթը: Մենք հաղթեցինք մի մարզադաշտում, որտեղ դժվար է խաղալ։ Առայժմ մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում, բայց ընդամենը չորս ամիս է անցել։
«Ինտերը» աղյուսակի առաջին տեղում է և չպետք է դրանով սահմանափակվի»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։