«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Մոնցայի» հետ խաղում (3:0) հաղթելուց հետո խոսել է Իտալիայի ընթացիկ առաջնությունում իր թիմի նպատակների մասին։
«Մենք պետք է նայենք ինքներս մեզ, ամեն օր անենք առավելագույնը, իսկ հաջորդ խաղում կխաղանք մի թիմի հետ («Սալերնիտանա»՝ ArmSport), որը դաշտում կտա ամեն ինչ: Նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է, և մենք պետք է շարունակենք հաղթել:
Ռեյնդերսն ասաց, որ հավատում է առաջին տեղի՞ն: Իմ խաղացողներն իրավունք ունեն հավատալ դրան։ Ես հավատում եմ նրանց ներուժին, բայց կարծում եմ, որ մեր հաջորդ թիրախը «Սալերնիտանան» է»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Milan News-ը: