Իտալական «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կյեզան ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Լյուսիա Բրամանիին։
«Նա ասաց՝ այո», — գրել է Կյեզան իր սոցիալական ցանցում՝ ցուցադրելով լուսանկար։
2023 թվականի ամռանը զույգը նշել է ծանոթության երկու տարին, իսկ դեկտեմբերին ֆուտբոլիստը որոշել է ամուսնության առաջարկություն անել 23-ամյա աղջկան, որը մոդել է։
Ֆեդերիկոն «Ֆիորենտինայի» սան է, որտեղից 2020 թվականի աշնանը երկու տարով վարձավճարով տեղափոխվել է թուրինյան ակումբ։ Իսկ 2022 թվականի ամռանը «Յուվենտուսը» գնել է խաղացողին, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, 42,5 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում 26-ամյա խաղացողը 15 հանդիպում է անցկացրել իտալական Ա Սերիայում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։