«Միլանի» 18-ամյա պաշտպան Յան-Կարլո Շիմիչը դարձել է «ռոսոներիների» երրորդ ամենաերիտասարդ ռմբարկուն այն բանից հետո, երբ 1994/1995 մրցաշրջանից հետո Ա Սերիայում հաղթանակի համար երեք միավոր է տրվել: Այս մասին հայտնում է Opta-ն։ Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը գոլերից մեկը խփել է Իտալիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Մոնցայի» հետ խաղում (3:0):
Շիմիչը 18 տարեկան 229 օրական է։ Հաղթանակների համար տրվող երեք միավորի ժամանակշրջանում միայն հարձակվողներ Ալբերտո Պալոսկին և Ալեքսանդր Պատոն են կարողացել ավելի երիտասարդ տարիքում աչքի ընկնել «Միլանի» կազմում։
Սերբ ֆուտբոլիստը ծնվել է Գերմանիայում 2005 թվականին։ 2018 թվականից մինչև 2022 թվականի հուլիսը Յան-Կառլոն եղել է գերմանական «Շտուտգարտի» համակարգում։ Ըստ Transfermarkt-ի՝ Շիմիչի տրանսֆերի համար «Միլանը» վճարել է 1 միլիոն եվրո, իսկ ազգային հավաքականում 18-ամյա խաղացողը ներկայացնում է Սերբիան և արդեն 9 հանդիպում է անցկացրել մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։