Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 24-ամյա պաշտպան Ալբերտ Խաչումյանի և 30-ամյա կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի ամմուլի ծառայությունը։
Ալբերտ Խաչումյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 23-ին: Նա «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցի սան է: 2018-ից 2021 թվականների հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», իսկ 2021-ից 2023-ը՝ ԲԿՄԱ-ի կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով Հայաստանի առաջնության 85 հանդիպման և դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն: Հանդես է եկել Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, իսկ նախորդ ամիս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:
Արթուր Գրիգորյանն «Արարատում» կխաղա 10 համարի մարզաշապիկով:
Փորձառու ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում», «Ուլիսում», «Միկայում», «Արցախում», «Գանձասար-Կապանում» և ԲԿՄԱ-ում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով Բարձրագույն խմբի 202 հանդիպում: