2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը հնարավոր է անցկացվի մեկ ամսվա ընթացքում, մրցաշարին կմասնակցեն 32 թիմեր։
Աշխարհի ակումբային նոր առաջնությունը կանցկացվի 2025 թվականի ամռանը 29 օրվա ընթացքում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը, հայտնում է Sky News-ը։
Այս ժամկետները պետք է հաստատվեն ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում, որը տեղի կունենա կիրակի օրը Ջիդայում:
Մրցաշարի նոր ձևաչափը ենթադրում է 32 ակումբների մասնակցություն, որոնցից 12-ը եվրոպական են։ «Չելսին», «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» երաշխավորել են իրենց մասնակցությունը Աշխարհի ակումբային առաջնությունում՝ որպես Չեմպիոնների լիգայի վերջին հաղթողներ: