Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Շաբաբին»։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը՝ փոխարինվելով խաղավերջում։ Սելարայանն այս խաղում դարձավ շատ գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ․ հայ ֆուտբոլիստի փոխանցումն օգնել է մարոկկացի Բատնային բացել այս խաղում հանդիպման հաշիվը։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 25 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում։