Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում:
Խաղային առաջին օրը Հայկը հաղթել է բոլոր 6 խաղերում:
Առաջնության մնացած 5 խաղափուլերը տեղի կունենան դեկտեմբերի 15-ին:
Մեր մյուս շախմատիստը՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, ունի 4 միավոր։