Հայտնի են դարձել 2023 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ մրցանակին հավակնող երեք մասնագետների անունները։
The Best մրցանակին հավակնում են «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Իտալիայի հավաքականի մարզիչ Լուչանո Սպալետին և Միլանի «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին։
Մրցանակը հիմնված է 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը ֆուտբոլիստների արդյունքների վրա։
ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կշնորհվի 2024 թվականի հունվարի 15-ին։