ՖԻՖԱ-ն ներկայացրել է երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր դարձել են The Best մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցները:
Նրանցից մեկը կստանա 2023 օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Մրցանակի համար կպայքարեն Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիից», Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից և Լիոնել Մեսսին, ով ամռանը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Ինտեր Մայամի»:
Մրցանակը հիմնված է 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը ֆուտբոլիստների արդյունքների վրա։
ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կշնորհվի 2024 թվականի հունվարի 15-ին։