Գեորգի Բաբալիևը, Մուհամեդ Կոնեն, Արման Հարությունյանը, Արսեն Գալստյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Գոռ Առաքելյանն ավարտում են իրենց ելույթներն «Արարատի» կազմում: Ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:
Գեորգի Բաբալիևն «Արարատի» կազմում անցկացրել է IDBank Պրեմիեր լիգայի 19 հանդիպում, Մուհամեդ Կոնեն մասնակցել է 13 խաղի, Արման Հարությունյանն «Արարատի» դարպասը պաշտպանել է 12 խաղում, Արսեն Գալստյանն «Արարատի» կազմում անցկացրել է 1 հանդիպում, իսկ Գոռ Առաքելյանն ու Նարեկ Հովհաննիսյանը խաղացել են «Արարատ-2»-ի կազմում:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում է հետագա հաջողություններ:
























































