«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին ասել է, որ ցանկանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում խաղալ «Բարսելոնայի» դեմ։
«Անկեղծ ասած, ես կցանկանայի որպես մրցակից ստանալ «Բարսելոնային»: Ես երբեք չեմ հանդիպել այս թիմին որպես մարզիչ։ Կարծում եմ՝ դա հիանալի փորձ կլիներ»,- Սարրիի խոսքն է մեջբերում Sky Sport-ը։
Չեմպիոնների լիգայի E խմբում «Լացիոն» 10 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ «Բարսելոնան» 12 միավորով զբաղեցրեց առաջին տեղը H խմբում:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին։