Արթուր Դավթյանը դարձել է Լոնդոնում անցկացված «Chessengland.com GM Festival FIDE Blitz» կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Արթուրը 14 հնարավորից վաստակել է 13 միավոր և 37 կետով բարելավել է իր կայծակնային շախմատի վարկանիշը: