Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խոսել է հավաքականի կազմում իր թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Կարծում եմ՝ Սպերցյանը պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Նա ունի մեծ ներուժ և բարձր խաղամակարդակ: Նրան ժամանակ կպահանջվի միջավայրին ու խաղային մակարդակին հարմարվելու, լեզուն սովորելու համար։ Կարծում եմ, որ նա կարող է գլուխ հանել այդ ամենից: Կցանկանայի, որ Հայաստանի հավաքականի որքան հնարավոր է շատ խաղացողներ տեղափոխվեին եվրոպական առաջնություններ»,- Ռանոսի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































