Նորվեգացի շախմատիստ, արագ և կայծակնային խաղի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Մարզիկը և մարզիչը հանդիպել են PUMA սպորտային ապրանքանիշի ֆոտոշարքերից մեկում:
«Հարձակումը կախված է հակառակորդի շարժումներից, ուստի պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է անում հակառակորդը յուրաքանչյուր առանձին շարժման ժամանակ և արձագանքել դրան:
Կարլսենը երկու ժամ ունի իր քայլը կատարելու համար: Մենք վայրկյան ունենք արձագանքելու կամ որոշում կայացնելու համար»,- հանդիպման ժամանակ ասել է Գվարդիոլան: