«Ինտերի» պաշտպան Մատեո Դարմիանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ սպասվող խաղի մասին։
— Ինչպե՞ս կխաղա «Ինտերը»:
— Ինչպես միշտ՝ կենտրոնացած ու վճռական։ Գիտենք, թե ինչ դժվարություններ են մեզ սպասվում, բայց դաշտ դուրս կգանք հաղթելու և խմբում առաջին տեղը գրավելու համար։
— Թիմի մոտեցումը հանդիպմանը տարբեր կլինի՞ մյուս խաղերից:
— Ոչ, մեր մոտեցումը հանդիպումներին երբեք չի փոխվում: