FourFourTwo-ն ներկայացրել է 2010-ից 2019 թվականներին ազգային հավաքականների կազմում լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան։
Երկրորդ տեղում է Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան՝ Չավի Էրնանդեսը։
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ հինգերորդը։
Ինչ վերաբերում է արգենտինացի Լիոնել Մեսսիին, ապա 36-ամյա հարձակվողը գտնվում է միայն ութերորդ տեղում։