Մարոկկոյի հավաքականի մարզի Վալիդ Ռեգրագին ճանաչվել է Աֆրիկայի 2023 թվականի լավագույն մարզիչ։
Այս մասին հայտնում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ 2022 թվականի վերջին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում մարոկկացիները դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին։ Իսկ երրորդ տեղի համար խաղում մարոկկացիները պարտվեցին Խորվաթիայի հավաքականին ու Աշխարհի առաջնության ավարտին զբաղեցրին չորրորդ տեղը։
Ռեգրագին Մարոկկոյի հավաքականը գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։