2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում դեկտեմբերի 12-ից 22-ը։
2023 թվականի մրցաշարին կմասնակցեն 7 թիմեր, որոնք հաղթել են իրենց ասոցիացիայի գլխավոր ակումբային մրցաշարերում, և «Ալ Իթթիհադը» (մրցաշարը հյուրընկալող թիմը):
2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցները․
Ալ-Իթթիհադ (Սաուդյան Արաբիա)․ Սաուդյան Արաբիայի չեմպիոնն է, թիմը մրցաշարի հյուրընկալողն է։
Մանչեսթեր Սիթի (Անգլիա)․ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող
Ֆլումինենսե (Բրազիլիա)․ Լիբերտադորեսի գավաթի հաղթող
Ուրավա Ռեդս (Ճապոնիա)․ AFC Չեմպիոնների լիգայի հաղթող է
Լեոն (Մեքսիկա)․ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող
Ալ Ահլի (Եգիպտոս)․ CAF Չեմպիոնների լիգայի հաղթող
Օքլենդ Սիթի (Նոր Զելանդիա)․ Օվկիանիայի Չեմպիոնների լիգայի հաղթող
2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկային հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին։ Առաջին փուլի շրջանակում կկայանա Ալ Իթթիհադ — Օքլենդ Սիթի հանդիպումը։