«Սանթոսի» նոր նախագահ Մարսելո Տեյշեյրան ասել է, որ Նեյմարն իրեն խնդրել է ժամանակավորապես շրջանառությունից հանել 11 համարի մարզաշապիկը մինչև իր վերադարձը ակումբ։ Տեյշեյրայի խոսքերը մեջբերում է Globo-ն։
Հիշեցնենք, որ «Սանթոսն» իր 111 տարվա պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց էլիտար լիգայից։
«Երեկ նա զանգահարեց ինձ և ասաց. «Նախագահ, դու արդեն հանել ես շրջանառությունից 10 համարը (որով խաղում էր Պելեն) մինչև բարձրագույն դիվիզիոն վերադառնալը: 11-ն էլ հանեք, մինչև վերադառնամ»։
Ես արդեն երջանիկ եմ և հույսով լի»,- ասել է Տեյշեյրան:
Նեյմարը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականի հունիսը, որի կազմում կարողացել է ընդամենը հինգ հանդիպում անցկացնել։