Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տիգրանը 7 հնարավորից ունի 5.5 միավոր և կես միավորով է հետ մրցաշարի առաջատարից։
Մրցաշարին մասնակցում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը, ով ունի 4.5 միավոր: