Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ ռեկորդ է սահմանել։
IFFHS-ի տվյալներով՝ 38-ամյա հարձակվողը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը (առանց դարպասապահների ցուցանիշը հաշվի առնելու), ով պրոֆեսիոնալ մակարդակում անցկացրել է 1200 հանդիպում։
Պորտուգալացի աստղի համար հոբելյանական խաղը երեկ «Ալ Ռիյադի» դեմ խաղն էր (4-1), որում Ռոնալդուն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Միայն երկու դարպասապահներ են ավելի շատ հանդիպում անցկացրել՝ Ռոժերիո Սենին (1225) և Պետեր Շիլթոնը (1217) , իսկ Ֆաբիոն ևս 1200 հանդիպում է անցկացրել։ Ոչ դարպասապահների շրջանում Կրիշտիանուին այս ցուցանիշով ամենամոտն է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կարլոսը։ Պաշտպանն անցկացրել է 1090 հանդիպում։