Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023 թվականի մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող երեք ֆուտբոլիստների անունները։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։
Մրցանակի համար պայքարում են «Լիվերպուլի» եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը և ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Տարվա լավագույն թիմ մրցանակին հավակնում են Մարոկկոյի, Սենեգալի և Գամբիայի հավաքականները։
Տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներն են Վալիդ Ռեգրագին (Մարոկկո), Ալիու Սիսեն (Սենեգալ) և Աբդելհակ Բենչիկան (Ալժիր)։