Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը իսպանական «Պալմա ֆուտզալի» կազմում դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
«Պալմա ֆուտզալը» Ինտերկոնտինենտալ գավաթի եզրափակիչում հաղթել է բրազիլական «Կասկավել» ակումբին (3-3, 4-3` 11մ)։
Հիշեցնենք, որ մայիսին Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող։
Մրցաշարի եզրափակիչ խաղում «Պալման» հաղթել էր Լիսաբոնի «Սպորտինգին» 5-3 հաշվով։