«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրի՝ «Ռիադի» հետ խաղում տարած հաղթանակը (4-1):
Այս խաղը նրա համար 1200-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։
«Եվս երեք միավոր… Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, ովքեր օգնեցին ինձ հասնել 1200 խաղի նշագծին: Հիանալի ճանապարհորդություն է, բայց մենք դեռ չենք ավարտել»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
38-ամյա պորտուգալացին դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև գոլային փոխանցում կատարեց Օտավիոյին երկրորդ գոլի դրվագում։ Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Անդերսոն Տալիսկան։