Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 2։0 հաշվով հաղթել է «Ուրալին»։
Հանդիպման վերջնամասում տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Սա հայ պաշտպանի 6-րդ գոլն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Մոսկովյան թիմը 31 միավորով 4-րդ տեղում է։