«Միլանի», «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն հիշել է «Միլանից» «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։
«Մեծ ցանկություն ունեի բոլորին ապացուցելու, որ դեռ ծաղկման մեջ եմ և կարող եմ հաղթել: «Յուվենտուսի» հետ մենք հաղթեցինք չորս առաջնություն և խաղացինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ես շատ ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունեմ Կոնտեի հետ»,- Պիռլոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
Անդրեա Պիռլոն ավարտել է կարիերան 2017 թվականին։ Նա ներկայումս աշխատում է իտալական «Սամպդորիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 44-ամյա իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։