Նախօրեին «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Ֆրանսիայում առանց բարդությունների ենթարկվել է մեջքի ստորին հատվածի վիրահատության։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ նման վիրահատությունը բարդ չէ և բարդությունների վտանգ չի պարունակում, ուստի մոտ ապագայում կատալոնական ակումբի դարպասապահը կկարողանա սկսել վիրահատությունից հետո վերականգնման գործընթացը։ Սպասվում է, որ այդ նպատակով նա կվերադառնա Բարսելոնա։
Ընդգծվում է, որ Տեր Շտեգենը դեմ է եղել, որ Բարսելոնան տարածի այս գործողության մանրամասները՝ փորձելով պահպանել իր առողջության հետ կապված մանրամասների գաղտնիությունը։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին այս պահին ստույգ տեղեկություն չկա։