«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Ալիանց Յուվենտուս» մարզադաշտում հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 23:45-ին։
«Սա վեց միավորանոց հանդիպում է: Մեզ մնացել է հինգ խաղ մինչև մրցաշրջանի կեսը, և բոլորն էլ բարդ են լինելու։ Մեր նպատակն է արշավի առաջին կեսն ավարտել ավելի շատ միավորներով, քան նախորդ մրցաշրջանը, երբ ունեինք 38: Մենք արդեն ունենք 33 միավոր և հույս ունենք, որ կհասնենք մեր նպատակին, բայց չպետք է մտածենք, որ դա հենց այդպես էլ պիտի լիներ:
Վաղը շատ դժվար օր է լինելու։ «Նապոլին» մնաց «Ինտերի» դեմ խաղում մինչև երկրորդ գոլը, և մենք միայն մեկ անգամ ենք հաղթել նրանց մեր վերջին յոթ հանդիպումներում. դա պետք է բարելավենք: «Նապոլին» վտանգավոր է հյուրընկալվելիս և արդեն վաստակել է 17 միավոր»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը։