«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է թիմում անցկացրած ժամանակի մասին:
«Ես ինձ հիանալի եմ զգում, գիտեմ, որ ամեն ինչ լավ է ոչ միայն ակումբի ներսում, այլ նաև դրսում, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են երկրպագուները աջակցում ինձ։ Ես զգում եմ, որ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում եմ: Անցած կամ երկու տարի առաջ, երբ ես դեռ այստեղ չէի, տեսա, որ թիմի շուրջ շատ են խոսակցությունները, բայց հիմա կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, և խաղացողները կարող են կենտրոնանալ թիմի վրա»,-Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վաճառել լեհ հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։