«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է եղել Ռոնալդ Արաուխոյին վճարել շատ ավելին, քան «Բարսելոնան»:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մանկունիանցիները 2022 թվականին պաշտպանին գերշահավետ առաջարկ են արել, ըստ որի՝ նրա աշխատավարձը պետք է կրկնապատկվեր։
Ուրուգվայցին մերժել է և երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
2023 թվականի դեկտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ կատալոնացիները ցանկանում են նոր պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։