Պոլ Պոգբան կարող է որակազրկվել 4 տարով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին աշխարհի չեմպիոնը տեստոստերոնի դրական դոպինգ թեստ է հանձնել։ Կրկնվող թեստը հաստատել է նախնական արդյունքը: 30-ամյա ֆրանսիացին ժամանակավորապես հեռացվել է ֆուտբոլից։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, հակադոպինգային դատախազությունը Պոգբայի համար չորս տարով որակազրկում է խնդրել:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։