«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է «ներաձուրիների» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Մենք փորձում ենք երկարաձգել պայմանագիրը Լաուտարոյի հետ ևս հինգ տարով։ Բանակցում ենք նրա հետ։ Հիանալի է, որ նա զարգացած է ակումբին հավատարմության զգացումով, նման որակ մեր օրերում այնքան էլ հաճախ չի հանդիպում»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել «Ռասինգից» 2018 թվականին։