Բրազիլական «Սանթոսն» իր 111 տարվա պատմության մեջ առաջին անգամ լքեց Բրազիլիայի Ա Սերիայի առաջնությունը: Ժամանակին Պելեն հանդես է եկել այս թիմում։ «Սանթոսը» եզրափակիչ տուրում պարտվեց «Ֆորտալեզային» և Ա Սերիայի աղյուսակում գրավեց 17-րդ տեղը։
«Սանթոսը» Բրազիլիայի ամենատիտղոսակիր ակումբներից է։ Ակումբը ութ անգամ նվաճել է չեմպիոնությունը, միայն «Պալմեյրասն» է ավելի հաճախ հաղթել մրցաշարում՝ 12 անգամ։
«Պալմեյրաս» ակումբը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Բրազիլիայի Ա Սերիայի առաջնության չեմպիոն։
Սան Պաուլոյի ակումբն առաջնության վերջին տուրում ոչ-ոքի խաղաց «Կրուզեյրոյի» հետ արտագնա խաղում (1-1) և դարձավ առաջնության չեմպիոն։ «Պալմեյրասի» համար բրազիլական Ա Սերիայում հաղթանակը դարձավ 12-րդը թիմի պատմության մեջ։ Դա առաջնությունում լավագույն ցուցանիշն է։