«Պալմեյրաս» ակումբը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Բրազիլիայի Ա Սերիայի առաջնության չեմպիոն։
Այսօր Սան Պաուլոյի ակումբը ոչ-ոքի խաղաց «Կրուզեյրոյի» հետ արտագնա խաղում (1-1) և դարձավ առաջնության չեմպիոն։
Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ, հարձակվող Էնդրիկը 21-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Պալմեյրասի» կազմում։ 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց պաշտպան Նիկան։
«Պալմեյրասի» համար բրազիլական Ա Սերիայում հաղթանակը դարձավ 12-րդը թիմի պատմության մեջ։