Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ» -«Փյունիկ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Հարությունյանը (11մ), իսկ տանտերերի կազմում աչքի ընկավ Ֆլորեսը։ Երկու գոլն էլ գրանցվեց առաջին խաղակեսում։
«Ալաշկերտն» այս խաղից հետո 31 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Փյունիկը» 47 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։