Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչպես է որոշում կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։
«Միշտ մտքեր են եղել Հայաստանի հավաքականում խաղալու մասին։ Ես ընդունեցի այս հնարավորությունը դեռևս նախքան որևէ արդյունք ցույց տալը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարբերաբար կապ է հաստատել ինձ հետ, երբ ես դեռ խաղում էի Իսպանիայում։ Չեմ կարող ասել, թե քանի առաջարկ է եղել այս տարիների ընթացքում, բայց մենք խոսել ենք։
Նման որոշում կարելի է ընդունել միայն սրտով։ Այնպես չէր, որ ես հանդիպեցի ինչ-որ մեկին և որոշեցի։ Նախ և առաջ ես ինքս ինձ հարցրի, թե արդյոք սա՞ եմ ուզում:
Ես զգացի այն, ինչ ուզում էի և համաձայնեցի։ Ինձ վրա ոչ ոք չէր կարող ազդել»,- ասել է Սևիկյանը։