ՀՊԼ 19-րդ տուրում «Շիրակը» ընդունել էր «Վեստ Արմենիային» և 1-2 հաշվով պարտություն կրեց:
9-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Էյդիսոնը: 61-րդ րոպեին Սումբուլյանը հավասարեցրեց հաշիվը, սակայն 76-րդ րոպեին Մեթոյանը հաղթանակ պարգևեց հյուրերին:
Այս խաղից հետո «Շիրակը» 13 միավորով հայտնվեց 9-րդ տեղում, իսկ «Վեստ Արմենիան» 16 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: