Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Արարատ» -«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Այս խաղում միակ գոլն իր ակտիվում գրանցեց Յատարան։
Այս խաղից հետո «Արարատը» 20 միավորով 7-րդ հորիզոնականում է մրցաշարային աղյուսակում։ «Արարատ-Արմենիան» 39 միավորով կիսում է «Նոայի» հետ 2-3-րդ տեղերը։