Ամերիկյան «Ատլանտայի» կիսապաշտպան Տիագո Ալմադան հայտարարել է եվրոպական ակումբներից մեկը տեղափոխվելու մտադրության մասին։
22-ամյա ֆուտբոլիստն արդեն Արգենտինայի հավաքականում խաղալու փորձ ունի. նա չորս անգամ խաղացել է Լիոնել Սկալոնիի թիմի կազմում, այդ թվում՝ մեկ անգամ խաղադաշտ դուրս գալով 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
«Ես ուզում եմ տեղափոխվել Եվրոպա հենց հիմա: Այո, հիմա՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ցանկանում եմ եվրոպական ակումբ տեղափոխվել։
Ես կցանկանայի հանդես գալ ցանկացած եվրոպական թոփ լիգայում, բայց եթե պետք է ընտրեմ, ապա ինձ համար առավել նախընտրելի են Անգլիայի Պրեմիեր լիգան և Լա Լիգան»,- Ալմադային մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով ESPN-ին։