ՀՊԼ 19-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Ուրարտուին» և 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
66-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը բացեց հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Զոտկոն կրկնապատկեց այն՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 34 միավորով 4-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 22 միավորով՝ 6-րդ։