Մարտի 14-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփկանատեր Ջևան Չելոյանցը անցկացրեց ժողով-հանդիպում ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում խոսվեց COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։
Որոշում կայացվեց, որ մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։
Հետագա ծրագրերը հայտնի կդառնան արդեն մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։
Ժողովի ընթացքում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ակումբի աշխատակիցներին ներկայացրեց նաև այն կանխարգելիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։