35-ամյա կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կարիերան կշարունակի իր պատմական հայրենիքում` Ինդոնեզիայում։
Նաինգոլանը ծնվել է Բելգիայում և հանդես է եկել այդ երկրի հավաքականում, բայց նրա հայրը ինդոնեզացի է։
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել տեղի «Բհայանգկարա» ակումբի հետ։ Հիշեցնենք, որ Ռաջան գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Ռաջան վերջերս դարձավ Ինդոնեզիայում կայանալիք մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնության դեսպան։