Միլանի «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը ափսոսանք է հայտնել, որ 2010 թվականին չի կարողացել նվաճել «Ոսկե գնդակը»:
«Մի փոքր անարդար է, որ 2010 թվականին ինձ չշնորհեցին «Ոսկե գնդակը», և այն հաղթեց Մեսսին: Չնայած ես նրանցից չեմ, ովքեր լաց են լինում դրա համար:
«Ոսկե գնդակը» անհատական մրցանակ է, բայց ես նախընտրում եմ թիմային տիտղոսներ նվաճել: Եթե ես ընտրեի Չեմպիոնների լիգայի և «Ոսկե գնդակի» միջև, ապա ես կընտրեի Չեմպիոնների լիգան, որը ես հաղթեցի այդ տարի: Բայց դա դեռ ցավում է պատճառում ինձ»,- Սնեյդերի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշենք, որ 2010 թվականին «Ինտերի» կազմում Սնեյդերը հաղթեց Չեմպիոնների լիգան, Իտալիայի առաջնությունը և Իտալիայի գավաթը, ինչպես նաև Նիդեռլանդների հավաքականի հետ դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։