MLS-ում այսօր կայացան Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների եզրափակիչների հանդիպումները։
«Կոլամբուսը» 3-2 հաշվով հաղթեց «Ցինցինատիին» և դարձավ Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն։ Հաղթող թիմի կազմում գոլերից մեկը խփեց ուրուվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը։
Արևմուտքում չեմպիոն դարձավ «Լոս Անջելեսը», որը եզրափակիչում հաղթեց «Հյուսթոնին» 2-0 հաշվով։ Հաղթող թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Եվրոպայի չեմպիոն, իտալացի Կյելինին։
Այսպիսով՝ հայտնի դարձան MLS-ի եզրափակիչի մասնակիցները․ մրցաշրջանի գլխավոր խաղում կհանդիպեն Լուկաս Սելարայանի նախկին թիմը՝ «Կոլամբուսը», և «Լոս Անջելեսը»։