ՀՊԼ 18-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Արարատին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սանոգոն, իսկ 29-րդ րոպեին Մանին հավասարեցրեց այն։
Տանտերերին հաղթանակ պարգևեց Մակսիմենկոն՝ աչքի ընկնելով 81-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 34 միավորով 4-րդն է, իսկ «Արարատը» 20 միավորով՝ 6-րդ։