«Կորինտիանսի» կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոն գտնվում է եվրոպական շատ թոփ ակումբների հետաքրքրությունների շրջանակում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ բրազիլացու տրանսֆերի համար պայքարում են ՊՍԺ-ն, «Չելսին» և մի քանի այլ անգլիական գրանդներ։
Ավելի վաղ բրազիլական աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Մոսկարդոյի տեղափոխությունը «Չելսի» արդեն համաձայնեցված է, սակայն Ռոմանոն հերքում է այդ տեղեկությունը։
Մոսկարդոյի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: 18-ամյա Գաբրիելին կատալոնական ակումբում ցանկանում է տեսնել ակումբի մարզական տնօրեն Դեկուն։