Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր կայացավ «Սյունիք»-ԲԿՄԱ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Առաջին խաղակեսում հանդիպման միակ գոլը խփեց Պետրոսյանը։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Կիլիկիա» ՖԱ-ն, «Վանը», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»։
Նշենք, որ «Շիրակն» ու «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից: