MLS-ի մրցաշարի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի (կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ) երկրորդ խաղում «Կոլամբուսը» 2-0 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»:
Գոլերի հեղինակ դարձան Քրիստիան Ռամիրեսն ու Չուչոն:
Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով 105-րդ րոպեին։
«Կոլամբուսը» հաղթեց նաև երկրորդ խաղում և դուրս եկավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ Թիմի մրցակիցը եզրափակիչում կլինի «Ցինցինատին»։
Նշենք, որ Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիայի հաղթողները կհանդիպեն MLS-ի եզրափակիչում։